ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց

Երկու օր առաջ Աբու Դաբիից Երևան թռչող, Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։ Աբու Դաբիի օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել։ Դա հենց Դուբայի ջրհեղեղի և ուժեղ փոթորիկի օրն է եղել։


Օրվա աստղագուշակ


Օդանավում խուճապ է սկսվել, մտածել են, որ կործանվում են, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել նորից Աբու Դաբիի օդանավակայանում։

Հիշեցնենք, որ դա այն օրն էր, երբ Դուբայում ուժեղ փոթորիկ ու ջրհեղեղ էին սկսվել, և որոշ ժամանակով հետաձգվել էին թռիչքները։

MediaHub-ի ձեռքի տակ է հայտնվել է տեսանյութ օդանավի սրահից, թե ինչպես է կայծակը խփում, և խուճապ սկսվում օդանավում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ