Թուրքիայի Թոքաթ նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Թուրհալ քաղաքից 35 կմ դեպի հարավ, օջախը՝ 8 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: