Բժիշկը պատմել է, թե ինչպես են մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներն ազդում ինքնազգացողության վրա

Մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների ֆոնին կարելի է նկատել սրտի հաճախության բարձրացում, թուլություն, շնչահեղձություն, միգրենի նոպաներ և արյան ճնշման բարձրացում, այդ օրերին դուք պետք է փորձեք խուսափել ծանրաբեռնվածությունից, սթրեսից, լավ քնել: Ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է առողջության առաջնային պահպանման հարցերով գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։


Օրվա աստղագուշակ


«Ճնշման աննորմալ փոփոխությունները և մագնիսական փոթորիկները փորձություն են, առաջին հերթին, տարեցների, ինչպես նաև սրտանոթային, շնչառական հիվանդություններով, ալերգիաներով և այլ քրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց համար, և նրանց հարմարվողականության ռեսուրսները կրճատվում են փոփոխվող կլիմայական պայմաններում։ Նրանց ինքնազգացողությունը կարող է զգալիորեն վատթարանալ, մարդիկ կարող են զգալ սրտի հաճախության բարձրացում, ընդհանուր թուլություն, օդի պակասի զգացում, շնչահեղձություն, միգրենի նոպաներ և արյան ճնշման բարձրացում»,- ասել է Տյաժելնիկովը։

Ըստ նրա՝ ռիսկի խմբում հայտնված մարդիկ, տեղեկանալով եղանակի կանխատեսումների մասին, պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկեն:

«Առաջին հերթին պետք է փորձել զերծ մնալ ծանրաբեռնվածությունից և սթրեսից, կարևոր է լավ քնել, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, անհրաժեշտ է վերահսկել զարկերակային ճնշումը, խրոնիկական հիվանդությունների դեպքում՝ բժշկի կողմից առաջարկված դեղեր ընդունել»,- հավելել է բժիշկը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ