Ուզբեկստանից ներգաղթյալը Մոսկվայում բնակելի շենքի շքամուտքում հարձակվել է 8-րդ դասարանցու վրա, բռնել նրա պարանոցից և փորձել ցած նետել երրորդ հարկից: Այս մասին հայտնել Է ՌԴ ՔԿ-ն Telegram ալիքում:
Օրվա աստղագուշակ
«Սոցիալական մեդիայում հաղորդվում է, որ Մոսկվայում Ուզբեկստանի Հանրապետության 36-ամյա քաղաքացին բազմաբնակարան շենքի շքամուտքում հարձակվել է 8-րդ դասարանցու վրա և բռնելով պարանոցից՝ փորձել է երրորդ հարկի պատուհանից հրել նրան: Տղային հաջողվել է դուրս պրծնել եւ փախչել», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել և զեկուցել նախնական հաստատված հանգամանքների մասին: