Գերմանիայի արևմտյան Օլպե քաղաքի մոտ ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 27 դպրոցական է վիրավորվել. հայտնում է Bild-ը։
Հաղորդվում է, որ ավտոբուսը Մարբուրգից Անգլիա է տեղափոխել 15-17 տարեկան դպրոցականներ, իսկ ներսում եղել են նաև չափահաս ուղեկցորդներ։ A45 ավտոճանապարհին ավտոբուսը հանկարծակի դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
«Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տուժել է 27 դեռահաս, որոնցից չորսը ծանր վնասվածքներ են ստացել, ավտոբուսի վարորդը (54 տարեկան) նույնպես թեթև վնասվածքներ է ստացել»,- գրում է Bild-ը։
Ավտոբուսում եղել է 75 ուղևոր։ Նրանց համար, ովքեր բժշկական օգնություն չեն պահանջել, կազմակերպվել է տեղափոխություն Մարբուրգ։
Վթարի պատճառները դեռ պարզված չեն։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝