ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. 14-ամյա աղջիկը մահացել է թունավորումից․ դիակի կողքին հայտնաբերվել են էներգետիկ ըմպելիքներ

Միացրեք մեզ Telegram-ում

Ուլյանովսկում անհայտ նյութի թունավորումից ութերորդ դասարանցի է մահացել. դիակի կողքին հայտնաբերվել է էներգետիկ ըմպելիքի բաց տարա և կրակայրիչները լիցքավորելու համար նախատեսված գազի խողովակ․ հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։


Օրվա աստղագուշակ


Ըստ տեղեկությունների՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Հաղթանակի փողոցի բնակարաններից մեկում։ Դեռահասների մի խումբ այցելում էր ութերորդ դասարանցուն։ Երիտասարդները խմել են էներգետիկ ըմպելիքներ։

Ինչ-որ պահի 14-ամյա Ալինան վատացել է, կորցրել է գիտակցությունը։ Շտապօգնություն են կանչել և նրան տեղափոխել են հիվանդանոց։ Երբ բժիշկները Ալինային տարել են, նշել են, որ նրա կողքին կրակայրիչները լիցքավորելու համար գազի խողովակ կա։

Մահացածի մայրը պատմել է, որ վերջին երեք օրերին դուստրը գանգատվել է գլխացավերից, սրտխառնոցից, արյան բարձր ճնշումից, սակայն բժիշկներին չի դիմել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog