Կինն իր մեկամյա դստերը տանը մենակ է թողել և 10 օրով գնացել արձակուրդ․ երեխան մահացել է (լուսանկար)

Միացրեք մեզ Telegram-ում

ՄՆ Օհայո նահանգի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ՝ իր 16 ամսական դստեր մահից հետո, գրում է NBC News-ը։ Երեխան մահացել է մենակության մեջ, երբ մայրը արձակուրդում է եղել։

Քրիստել Կանդելարիոն ոստիկաններին պատմել է, որ դստերը՝ Ջեյլինին տանը մենակ է թողել, իսկ ինքը 10 օրով հեռացել է։ Վերադառնալով տուն՝ 31-ամյա կինը երեխային մահացած է գտել։ Փորձագետները եզրակացրել են, որ աղջիկը մահացել է ջրազրկումից։

Դա առաջին դեպքը չի եղել, երբ Կանդելարիոն մենակ է թողել իր երեխային։ Նրա հարևանը պատմել է, որ կինը խնդրել էր իրեն և իր կնոջը խնամել Ջեյլինին, սակայն դստերն իրենց մոտ էր թողել սպասվածից շատ ավելի երկար։ Բացի այդ, Քրիստելը չի ​​պատասխանել իրենց զանգերին կամ «ներողություն խնդրել» այն բանի համար, որ դեռ չի վերցրել իր աղջկան։

Այս պահին ամերիկուհին գտնվում է կալանքի տակ եւ սպասում է դատարանի որոշմանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog