Անհավանական է․ հայտնի է, թե ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 20-ին, հայտնել է IRNA գործակալությունը։


Օրվա աստղագուշակ


«Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսի 19-ին՝ կիրակի օրը, տեխնիկական անսարքության պատճառով ուղղաթիռի կործանման հետևանքով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Այդ օրը՝ ավելի վաղ, Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին նշել էր, որ ինքնաթիռի կոշտ վայրէջքի պատճառը հավանաբար եղանակային վատ պայմաններն են եղել։ Նախօրեին՝ մայիսի 19-ին, երկրի ՆԳՆ ղեկավար Ահմեդ Վահիդին նույնպես միջադեպի նախնական պատճառ էր համարել մառախուղը։

Ուղղաթիռի կործանումը տեղի էր ունեցել մայիսի 19-ին, երբ Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ Այդ օրը նրանք մասնակցել էին Արաքս գետի վրա Խուդաֆերին և Գիզ Գալասի ջրատարների բացման արարողությանը։ Ռաիսիի շարասյունը բաղկացած էր երեք ուղղաթիռից, որոնցից երկուսն ապահով տեղ են հասել:

Բոլոր նրանք, ովքեր եղել են Ռաիսիի ուղղաթիռում, այդ թվում՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, զոհվել են։

Reuters-ը, վկայակոչելով երկրի կառավարությունում իր աղբյուրը, հայտնել է, որ կործանման հետևանքով ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, նրա բեկորները հայտնաբերվել են 2,5 հազար մետր բարձրության վրա:

Էբրահիմ Ռաիսին 63 տարեկան էր և Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ