Հրատապ լուր․ Ողբերգական դեպք Հայաստանում․ 4 մարդ զոհվել է․ 50-ից ավել վիրավորներ կան

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 24-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։


Օրվա աստղագուշակ


Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության՝ 21, խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, հոգեկան ներգործության՝ 8, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, խուլիգանության՝ 4, անզգուշությամբ կյանքից զրկելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սառը զենքի հայտնաբերման և փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ինքնիրավչության, դատական ակտը չկատարելու և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի գործողությունների, hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից արգելված իրեր պահելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 4 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ