Որոնք են մաշկի քաղցկեղի մասին հուշող վաղ ախտանշանները

Ասիմետրիկ, ոչ միատոն ու մեծացած խալերը կարող են նախազգուշացնել մաշկի քաղցկեղի զարգացման մասին։


Օրվա աստղագուշակ


Մասնագետները բացատրել են, որ մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի ամենահազվադեպ հանդիպող ու ագրեսիվ տեսակներից մեկի ձևերի մեծ մասը դրսևորվում է անհարթ եզրերով ասիմետրիկ խալերի տեսքով։ Խալերը կարող են մաշկի բջիջների կուտակումներ լինել, որոնք կոչվում են մելանոցիտներ: Մելանոցիտները մելանին պարունակող պիգմենտային բջիջներ են, որոնցից էլ զարգանում են չարորակ ուռուցքները։

Մաշկաբաններն ընդգծում են, որ մելանոմայի դեպքերի 20–30%-ը զարգանում է արդեն իսկ գոյություն ունեցող մաշկային նորագոյացություններում, մինչդեռ մնացած դեպքերում չարորակ խալերն ի հայտ են գալիս մաշկի այլ հատվածներում։

Մելանոմայի մեկ այլ նշան կարող է լինել խալի մեծացումը։ Բժիշկները նշում են, որ «անվտանգ» խալերի մեծ մասը հազվադեպ է չափերով գերազանցում ոլոռի հատիկին, ուստի խալի չափի փոփոխությունը չի կարելի անտեսել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ