Քաղցկեղով հիվանդները պետք է հնարավորինս շուտ սկսեն բուժումը, հարստացնեն սննդակարգը բավարար քանակությամբ սպիտակուցներով ու խուսափեն սթրեսից։ Այս մասին «ФедералПресс»-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան Սերգեյ Ռոդիմովը։
Մասնագետի խոսքով՝ քաղցկեղի ախտորոշման դեպքում հարկավոր է սննդակարգը հագեցնել դյուրամարս ու սպիտակուցներով հարուստ սննդամթերքով։ Բացի այդ, հարկավոր է կարգավորել քնի ռեժիմն ու խուսափել սթրեսից։
Բժիշկն ընդգծել է, որ ամենակարևոր քայլն այս հիվանդության ախտորոշման դեպքում հնարավորինս շուտ բժշկին դիմելն է բուժման պլանը կազմելու համար։ Նրա խոսքով՝ քաղցկեղի ախտորոշման ու բուժումը սկսելու միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ ամիսը։
Ուռուցքաբանը նաև հավելել է, որ ոչ մի դեպքում չի կարելի սննդային հավելումներ ընդունել առանց բժշկի հետ խորհրդակցելու։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝