Եթե երազում մահացած մարդու եք տեսել, ապա ․․․

Երազներ բոլորս ենք տեսնում. ոմանք մոռանում են, ոմանց մոտ էլ դրանք լավ տպավորվում են։ Շատերն են հավատում երազների նշանակությանը եւ անգամ իրական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները կապում տեսած երազների հետ։ Հատկապես տպավորիչ է, երբ երազում մահացած մարդու ենք տեսնում։Wnews.am-ը ներկայացնում է նման բովանակդության երազի մեկնաբանությունը։ Եթե երազում տեսել եք մահացած մարդու, ապա պատրաստ եղեք ձեր կյանքում փոփոխությունների։


Օրվա աստղագուշակ


Նման երազը կարող է նաեւ կանխազգուշացում լինել, որը կարելի է մեկնաբանել՝ելնելով իրական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից։ Այդ պատճառով էլ, որպեսզի հասկանաք, թե ինչու եք երազում մահացած մարդու տեսել, անհրաժեշտ է վերհիշել երազի բովանդակությունը, բոլոր դետալներն ու ուղեկցվող զգացումները։ Միայն մանրակրկիտ վերլուծությունից հետո կարելի է դիմել երազահանի օգնությանը։

Ըստ Լոֆֆի երազահանի, երազում մահացած մարդը կապված է իրական կյանքում գործնական հարցերի հետ։ Երազում մահացած մարդուն տեսնելը կամ հետեւելը բերում է իրական կյանքում կոնֆլիկտային իրավիճակների եւ շրջապատի կողմից նրա կատարած քայլերի դատապարտման։ Համաձայն Միլլերի երազահանի, եթե երազում տեսած մահացած մարդը բարձր տրամադրություն ունի, ապա երազ տեսնող մարդը սխալ է կազմակերպում իր կյանքը, ինչը շուտով արտացոլվելու է նրա ինքնազգացողության եւ աշխատանքի արդյունքների վրա։

Պետք է վերանայել սեփական առաջնահերթությունները, քանի որե մեծ մասամբ դրանք են խանգարում առաջ ընթանալ եւ հասնել բարձունքների։ Համաձայն անգլիական երազահանի, երազում մահացած մարդուն կենդանի տեսնելը բարիք է բերում, եթե մահացածը երազում բարձր տրամադրություն ուներ։ Մահացած հարազատներին կամ ընկերներին երազում տխուր տեսնելը զգուշացնում է խնդիրների մասին, որոնց շուտով ստիպված կլինեք բախվել։

Երազը մեկնաբանելիս կարեւոր են երազ տեսնողի զգացողությունները, այդ պատճառով էլ պետք է վերհիշել, թե ինչ էմոցիաներ էիք ապրում երազում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ