Խոշոր վթար․ զnh ու վիրավnրներ կան․ Վիրավորների մեջ է առողջապահության նախարարը․ 18+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ծանր վիրավորվել է Կամչատկայի առողջապահության նախարարության ղեկավարը։


Օրվա աստղագուշակ


Նա կոտրվածքներով հոսպիտալացվել է և ծանր վիճակում է։

Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի կառավարությունը իր տելեգրամյան ալիքում։ Նախարարների կաբինետում պարզաբանել են, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի Նաչիկի-Կավալերսկոե-Ուստ-Բոլշերեցկ հատվածում։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են Կամչատկայի շրջանային հիվանդանոց։

Ըստ Baza տելեգրամյան ալիքի՝ վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Ըստ տեղեկությունների՝ իրար են բախվել միկրոավտոբուս և «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկը հանդիպակաց է դուրս եկել։

Վթարի մասնակից մեքենաներից մեկում, բացի Կամչատկայի առողջապահության նախարար Ալեքսանդր Գաշկովից, եղել են նաև Կամչատկայի Առողջապահության նախարարության առողջապահության զարգացման վարչության պետի տեղակալ Դենիս Ֆեդոտովը և վարորդը։ Գաշկովը ստացել է կողոսկրերի կոտրվածք և կոնքի կոտրվածք, Ֆեդոտովը և ծառայողական մեքենայի վարորդը՝ թեթև վնասվածքներ։

18+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ