Քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ 43-ամյա վարորդի մшրմինը դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է օգտագործվել․ ՖՈՏՈ

Հունիսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դ․ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և  կողաշրջվել։


Օրվա աստղագուշակ


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչութույունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր է բերվել հատուկ վերամբարձ կռունկ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ