Սոչիի Լազարեւսկի շրջանի Լոո գյուղում եղանակային վատ պայմանների պատճառով եռահարկ շենք է փլուզվել։ Սկզբում այն ճաքել է, ավելի ուշ կառույցն ինքը փլվել է։
Օրվա աստղագուշակ
ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրավիճակը վարչության և քաղաքապետարանի հսկողության տակ է, փլուզման հետևանքով կա 2 զոհ.
«Շենքը մասամբ վնասվել է, մահացել է 2 հոգի»,- պարզաբանել են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Այդ ընթացքում համացանցում հայտնվել են շենքի փլուզման կադրեր։ Ականատեսները պնդում են, որ շենքի բոլոր բնակիչներին հաջողվել է լքել այն։ Ջուրը քշել է շենքի հիմքը, որից հետո այն նախ ճաքել է, ապա փլուզվել։
Տեսանյութերն՝ այստեղ