ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևանա լճում շարունակվում է որպես անհետ կորած որոնվող 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները․ Նոր տվյալներ

Միացրեք մեզ Telegram-ում

Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 8 ջրասուզակներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյան և ջրասուզակների ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի և ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, վաղ առավոտից սկսել են Սևանա լճում երեկվանից որպես անհետ կորած որոնվող Երևանի բնակիչ, 25-ամյա կոմպազիտորի որոնողական աշխատանքները։


Օրվա աստղագուշակ


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները մի քանի անգամ սուզվում են, ինչքան հնարավոր է, ջրի հատակը, սակայն տեսանելիությունը ոչ բարվոք է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանը։

Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև որոնվող աղջկա հարազատները, ընկերները։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Դեպքի վայր են ժամանել նաև Սևանի բաժնի քննիչները՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog