Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանին ծննդյան 25-ամյակի առթիվ ծնողներն էին նվեր արել, որ Սևանում հանգստանար․ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Միացրեք մեզ Telegram-ում

Սևանա լճում ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը ողբերգական լուրից մի քանի ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել։

«Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից` որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար, իր ծննդյան 25 ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին»։

Նշենք, որ Անահիտ Մնացականյանը հունիսի 15-ին կդառնար 25 տարեկան։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում պարեկներն, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող Best Western Bohemian Resort հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog