Արտակարգ դեպք․ Գործարաններից մեկի հինգ աշխատակիցներ թունավորվել են շմոլ գազից

Այսօր՝ Բաքվի ժամանակով 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ASCO ծովային ընկերությանը պատկանող գործարանում վերանորոգման աշխատանքների կատարելիս գործարանի հինգ աշխատակիցներ թունավորվել են շմոլ գազից, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով:


Օրվա աստղագուշակ


Նշվել է, որ նավաշինական գործարանում հերթապահողներից մեկը, նկատելով չորս գործընկերների բացակայությունը, որոնել է նրանց և այդ ընթացքում նույնպես թունավորվել է շմոլ գազից։

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ջոկատայինները։ Հայտնաբերվել է հինգ մարդու դի:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ