Արտակարգ դեպք Հայաստանում․ Անտառում արջը հարձակվել է տղամարդու վրա․ ՖՈՏՈ

Միացրեք մեզ Telegram-ում

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա:


Օրվա աստղագուշակ


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր գյուղացիների օգնությամբ մարմնական վնասվածքներովվ Արատեսի վարչական տարածքում գտնվող հանդամասից «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է նրա վրա:

Բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog