ՄԻ ԱՆՏԵՍԵՔ․ Որ ախտանշաններն են նախազգուշացնում սրտամկանի ինֆարկտի մասին

Միացրեք մեզ Telegram-ում

Հանգստի կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ ի հայտ եկող կտրուկ թուլությունը և հևոցը կարող են լինել սրտամկանի ինֆարկտի մասին նախազգուշացնող ախտանշաններ: Այս մասին «ФедералПресс»-ի հետ զրույցում նշել է KDL լաբորատորիաների ցանցի բժշկական բաժնի ղեկավար Օլգա Մալինովսկայան։

Նրա խոսքով՝ սրտանոթային համակարգի այս վտանգավոր ախտաբանության մասին կարող են հուշել օդի պակասի զգացողությունը, հևոցը, գունատությունը, կտրուկ թուլությունը, գլխապտույտը, առատ քրտնարտադրությունը և անսպասելի տևական ու ուժգին ցավը կրծքավանդակի հատվածում։ Բացի այդ, սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավը կարող է տարածվել նաև ծնոտի, թևի ու թիակի հատվածում։

Մասնագետը նախազգուշացրել է, որ այս խանգարման դեպքում ախտանշանները կարող են ի հայտ գալ ինչպես հանգստի ժամանակ, այնպես էլ ֆիզիկական ակտիվության։ Դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, իսկ ցանկացած կասկածի պարագայում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։

Սուր կորոնար համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ սրտի մկանները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում: Այս վիճակը կարող է հանգեցնել սրտի բջիջների անդառնալի կորստի: Ընդ որում՝ ժամանակակից կենսակերպը՝ ֆիզիկական ակտիվության պակասը և անառողջ սննդակարգը, հանգեցրել են հիվանդության երիտասարդացման, ուստի ներկայում այն հանդիպում է ոչ միայն տարեցների մոտ, այլև երիտասարդների շրջանում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog