Սրբապղծություն Տավուշի մարզում․ Ի՞նչ է կատարվել․ ՖՈՏՈ

Երեկ՝ հունիսի 4-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:


Օրվա աստղագուշակ


ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պառավաքար բնակավայրում գտնվող՝ Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վաչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, և ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձիք մտել են հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռ, կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած գումարը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում աշխատում էր նաև փորձաքրեագետը:

Մինչ քննչական խումբն ու փորձաքրեագետը աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տաք հետքերով օպերատիվ տվյալներով պարզում են հանցագործություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու ժամերի ընթացքում հայտնաբերում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործություն կատարած անձը նույն մարզի բնակիչ 63-ամյա Վ. Ա.-ն է, ով խոստովանում է, որ գողությունը կատարել է մայիս ամսվա վերջին:

Կասկածյալը ոստիկանության Տավուշի բաժնից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ