Ի՞նչ լուրջ հիվանդությունների մասին կարող են վկայել ճաքած կրունկները

Կրունկների վրա առաջացող ճաքերը ոչ միայն տհաճ են, ցավոտ եւ անհարմարություն են պատճառում, այլեւ կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին։ Ահա թե ինչը կարող է դառնալ կրունկների ճաքերի պատճառ։


Օրվա աստղագուշակ


Կրունկների մաշկի չափազանց չորացումը

Ամռանը երկար ոտաբոբիկ քայլելը

Ոտքերի սնկային հիվանդություններ

Անհարմարավետ կոշիկները

Ավել քաշի առկայությունը

Ոտքերի սխալ խնամքը կամ ընդհանրապես չխնամելը՝ պեդիկյուր չանելը

Շաքարային դիաբետը։ Դիաբետի պարագայում կրունկները ճաքում են, սակայն հիմնականում չեն ցավում, ինչպես նաեւ ճաքերն ուղեկցվում են վարակով։

Երկաթի պակաս՝ անեմիա

Վիտամինների պակաս կամ ավելցուկ օրգանիզմում։ Կրունկների ճաքեր առաջանում են A եւ E վիտամինների պակասի պարագայում։

Վահանաձեւ գեղձի հիվանդություններ

Եթե կրունկների ճաքերը կապված չեն հիվանդությունների հետ, այլ մաշկի կամ ոչ ճիշտ խնամքի արդյունք են, ապա դրանք հեշտ է կանխելը։ Խնամեք կրունկները, ամեն օր խոնավեցնող քսուքներ, կրեմներ օգտագործեք։ Եթե կոշտացած հատվածներ եք նկատում, հեռացրեք։ Ուշադրություն դարձրեք կոշիկներին, դրանք չպետք է սեղմեն կամ խանգարեն քայլելիս։

Իսկ եթե կանխարգելիչ միջոցները չեն օգնում, կրունկները շարունակում են ճաքել, դիմեք բժշկի՝ պարզելու համար դրա պատճառը, որպեսզի կարողանաք պայքարել խնդրի դեմ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ