ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ․ Տրամվայներ են բախվել․ 1 մարդ մաhացել է, վիրավnրների թիվը հասել է 100-ի

Միացրեք մեզ Telegram-ում

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում բախվել են երկու տրամվայներ. վիրավորների թիվը հասել է 100-ի, մեկ մարդ մահացել է։

Տրամվայի արգելակներից մեկը խափանվել է, այն բարձրացրել է արագությունը և բախվել հանդիպակաց տրանսպորտային միջոցին։ Վիրավորներից երեքի վիճակը ծանր է։

Ականատեսներից մեկը RT-ին պատմել է, որ տեսել է տուժածին արյունոտ գլխով քայլելիս։ Եվս մեկ մարդ ընկած է եղել ճանապարհի երթևեկելի հատվածում և կյանքի նշաններ ցույց չի տվել։

Հարուցվել է քրեական գործ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածով։

«Զոհերի թիվը 10-15 րոպեն մեկ փոխվում է, քանի որ մարդիկ անընդհատ գնում են հիվանդանոց։ Ուստի ստույգ տվյալներ դեռ չենք տալիս»,- RT-ին հայտնել է ՌԴ քննական կոմիտեն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog