Հունիսի 6-ին ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նշվում է, որ ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։
«Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝