ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վթարի է ենթարկվել Մոսկվա մեկնող ինքնաթիռը

Աֆղանստանում վթարի է ենթարկվել Մոսկվա մեկնող հնդկական ընկերության ինքնաթիռը:


Օրվա աստղագուշակ


Ինքնաթիռը կործանվել է Բադախշան նահանգում տեխնիկական անսարքության պատճառով։

Օդանավում եղել է 6 մարդ՝ անձնակազմի 4 անդամ և 2 ուղևոր. հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Ռոսավիացիան հայտնել է, որ ինքնաթիռը շտապօգնության չարտերային թռիչք էր կատարում Գայա (Հնդկաստան) — Տաշքենդ — Ժուկովսկի երթուղով։

Ինքնաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ռադարներից անհետացած մասնավոր ինքնաթիռում երկու ռուս է եղել. հայտնում են օպերատիվ ծառայությունները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ