Քանի քաղաքացի է հոսպիտալացվել պայթյունի վայրից․ այս պահի դրությամբ․ Նոր տվյալներ

Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվն ավելացել է ևս 2-ով՝ դառնալով 7։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։


Օրվա աստղագուշակ


«Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ 911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Խոսնակը նաև նշել է՝ ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, և հենց այս պահին էլ կա պայթյունի վտանգ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ