ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյունի ձայնը շատ ուժեղ էր, հարևան գյուղերում էլ է լսվել, ինձ թվաց՝ երկրաշարժ է. ականատես

Միացրեք մեզ Telegram-ում

Երեկ ուշ երեկոյան Երևան-Սևան ճանապարհին պայթած գազլցակայանի հարևանությամբ եղել է խանութ-պահեստ և բնակելի տուն, որոնք նույնպես ամբողջությամբ այրվել են:

Տնակում ապրող ընտանիքի հայրը՝ Գևորգ Չերքեզյանը գազալցակայանում է եղել ու նրան այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսներից մեկը լրագրողներին պատմեց, որ ընտանիքից միայն նա է տուժել: Տանը նաև երեխաներ են բնակվել, որոնք անվնաս են, մայրը նրանց տեղափոխել է տատիկի տուն:

«Երեկոյան ժամը 23-ը չկար, որ պայթյուն լսվեց, պայթյունը մեզ մոտ լսվեց, ձայնից դուրս եկանք, ձայնը հարևան գյուղերում էլ է լսվել, ինձ թվաց երկրաշարժ է: Հետո տեսանք կրակը, հասկացանք, որ այստեղ է հրդեհը: Երկու րոպեից հասել եմ այստեղ: Տեսանք, որ հրշեջներն արդեն այստեղ են, փորձում են կրակը հանգցնել»:

Նա նաև պատմել է, որ 2017-ից ընտանիքն այստեղ բիզնեսով էր զբաղվում։ «Գումար էին ներդրել, որ մի արդյունքի հասնենք, բայց ամեն ինչ այրվել է, անգամ տունը» , այստեղ իրենք այս բիզնեսով են զբաղվում»։

Անդրադառնալով գազալցակայանի անվտանգության կանոններին՝ նա հայտնեց, որ «անվտանգության կանոնները իդելական են եղել»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog