Որ հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում լոլիկի հյութ ըմպել

Միացրեք մեզ Telegram-ում

Լոլիկի հյութը կարող է վատթարացնել գաստրիտի ախտանշանները և վտանգավոր լինել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Այս մասին Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ և թերապևտ Ալեքսանդրա Ռազարենովան։

Բժիշկն ընդգծել է, որ լոլիկի հյութը աներևակայելի առողջարար է, քանի որ բացի վիտամիններից և հանքանյութերից այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների վնասումից, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և նպաստում սրտի և անոթների առողջությանը։ Սակայն ըմպելիքը ոչ բոլորին է հարմար, իսկ որոշ մարդկանց համար ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել դրանից, կարծում է Ռազարենովան։

Մասնագետը հավելեց, որ կալիումի պատճառով լոլիկի հյութը վտանգ է ներկայացնում երիկամների հիվանդությամբ հիվանդների համար։ Բացի այդ, այս ըմպելիքից հետո այն մարդիկ, որոնց օրգանիզմը գլյուտեն չի ընդունում, կարող են վատ զգալ: «Լոլիկի հյութը կարող է փոխազդել որոշ դեղամիջոցների հետ, ուստի այն մարդիկ, որոնք պարբերաբար դեղորայք են ընդունում, պետք է այն օգտագործելուց առաջ խորհրդակցեն մասնագետի հետ»,- նշել է Ռազարենովան։

Խանութից գնված լոլիկի հյութը խորհուրդ չի տրվում շաքարախտի և ճարպակալման դեպքում, քանի որ արտադրողները հաճախ դրան շատ շաքար են ավելացնում: Բացի այդ, բժիշկը զգուշացրել է, որ փաթեթավորված ըմպելիքներում աղի ավելցուկը կարող է վնասել սրտի և անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog