Արջը թnշակառnւի է hnշnտել նրա uեփական տանը․ մանրամասներ

Կալիֆորնիայի 71-ամյա կնոջը, ում իր տանը մահացած են գտել, սպանել և կերել է արջը։ Գրում է Los Angeles Times-ը։


Օրվա աստղագուշակ


Դաունիվիլից 71-ամյա Պատրիս Միլլերի մնացորդները հայտնաբերվել են անցյալ նոյեմբերին:

Սկզբում քննիչները ենթադրում են, որ կենդանին գտել է առանց կենդանության նշանների մի կնոջ և կերել նրան։ Սակայն անցյալ ամիս ավարտված դիահերձման եզրակացությունը ցույց է տվել, որ կնոջը սպանել է արջը, որը բռնել կամ կծել է նրա պարանոցը:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տարեց կինը տան մոտ կերակրել է թափառող կատուներին և աղբը ցրել տարածքով մեկ։ Հոտը գրավել են արջերին. հանգուցյալի դուստրը պատմել է, որ Միլլերը մի անգամ ստիպված է եղել հարվածել կենդանու դեմքին, որը փորձում էր կոտրված պատուհանից տուն մտնել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ