Շատերը կարտոֆիլը չեն համարում առողջ սննդամթերք՝ մտածելով, որ այն դատարկ կալորիա է։ Ոմանք այն հանում են իրենց ճաշացանկից՝ չգիրանալու համար։ Մյուսները վախենում են արյան շաքարի ավելացումից, քանի որ կարտոֆիլը հարուստ է օսլայով։ Այնուամենայնիվ, այն պնդումը, թե կարտոֆիլն ընդհանրապես ոչ մեկի համար օգտակար չէ, առասպել է։
Կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն օգտակար է արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար, ասել է սննդաբան Նատալյա Դենիսովան։ Նա aif.ru-ի հետ զրույցում նշել է հիպերտոնիկ հիվանդների համար իդեալական մթերքը:
Բժշկի խոսքով՝ կարտոֆիլն օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, քանի որ դրա մեջ պարունակվող կալիումն իջեցնում է արյան ճնշումը։
Դենիսովան ընդգծել է, որ կարտոֆիլը հարուստ է նաև B, PP և C վիտամիններով, կալցիումով, ֆոսֆորով և երկաթով։ Որպեսզի կարտոֆիլը եփելիս մաքսիմալ սննդարար պարունակությունը պահպանվի, անհրաժեշտ է այն եփել կեղևով, ըստ shantnews-ի՝ նշել է մասնագետը։
Դիետոլոգը հավելել է, որ խաշած կարտոֆիլը ցածր կալորիականությամբ մթերք է։ Այն պարունակում է ընդամենը 76 կալորիա 100 գրամի դիմաց։ Միաժամանակ նույն քանակությամբ կարտոֆիլ ֆրին պարունակում է 300 կալորիա։
«Կարտոֆիլի թերությունները ներառում են բարձր գլիկեմիկ ինդեքս, որը կարող է հանգեցնել արյան շաքարի մակարդակի բարձրացման: Ուստի շաքարային դիաբետով հիվանդների համար ավելի լավ է կարտոֆիլը չչարաշահել»,- եզրափակել է Դենիսովան։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝