Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում․ նորագավիթում հնչել են կրակոցներ․ 26-ամյա երիտասարդը զրկվել է կյանքից․ ՖՈՏՈ

Միացրեք մեզ Telegram-ում

Այսօր՝ հունիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։


Օրվա աստղագուշակ


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Վարդանյանը։

Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալի և հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետները։

Ոստկաներնն ու քննիչները պարզել են որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog