Հունիսի 13-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։
Օրվա աստղագուշակ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանվածը Մհեր Խաչատրյան է, որը ապրիլյան պատերազմի մասնակից է եղել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝