Հետազոտողների միջազգային թիմը պարզել է, թե որ զգացումն են մահացող մարդիկ վերջինը կորցնում:
Օրվա աստղագուշակ
Գիտնականների կարծիքով, երբ մարդիկ մահանում են, նրանց լսողությունը դեռ կարճ ժամանակով գործում է։ Սա նշանակում է, որ ուղեղը կարողանում է գրանցել մարդու կյանքի վերջին ձայները, նույնիսկ եթե նրա մարմինն արդեն դադարել է գործել։
Փորձի շրջանակներում հետազոտողները հետեւել են 17 առողջ մարդկանց, հոսփիսի 8 պացիենտների, որոնք արձագանքել են բուժմանը, եւ հինգ մահամերձ պացիենտների ուղեղի ակտիվությանը:
Հետազոտության յուրաքանչյուր մասնակցի ներկայացվել է երկու տեսակի երգ: Երգերից մեկում ընդամենը հինգ կրկնվող նոտա է եղել, մյուս կոմպոզիցիայում տոնայնությունն անընդհատ փոխվել է։
Մասնագետները պարզել են, որ մահացող մարդկանց ուղեղի գործունեության օրինաչափությունները նման են առողջ պացիենտների մոտ դիտարկվածներին, ինչը վկայում է, որ մարդիկ դեռ լսում են, երբ ծայրահեղ ծանր վիճակում են:
«Մենք չգիտենք միայն, թե հասկանում են արդյոք նրանք բառերը եւ մխիթարվում են արդյոք դրանցով»,- հավելել է բժշկական գիտությունների դոկտոր Զաքարի Փալասը: