Սիեթլում ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ. տուժել է 11 քաղաքացի

ԱՄՆ Սիեթլ քաղաքում ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ, տուժել է 11 մարդ, հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունից։


Օրվա աստղագուշակ


Ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Մինչ հրշեջների ժամանումը ավտոբուսի ուղեւորները կարողացել են ինքնուրույն դուրս գալ։

«Ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ… Սիեթլի կենտրոնում… Ընդհանուր առմամբ 11 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ»,- ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տուժածներից մեկը՝ 54-ամյա տղամարդը, գտնվում է ծանր վիճակում։ Տեղի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ