Մի անգամից 2 երկրաշարժ է գրանցվել ՌԴ տարբեր շրջաններում

Կամչատկայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։


Օրվա աստղագուշակ


«Երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափին, Պետրոպավլովսկ-Կամչատսկից 46 կիլոմետր հեռավորության վրա, ըստ օպերատիվ տվյալների՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 5,3 մագնիտուդ», — հայտնում են փորձագետները:

Զոհեր և ավերածություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Մեկ այլ երկրաշարժ էլ գրանցվել է Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ, 4,1 մագնիտուդով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ