Ինչո՞ւ չի կարելի կրել մահացած մարդու մատանին

Ներկայացնում ենք, թե ինչ ուժեղ էներգիա ունի մատանին և ինչի կօգնի հասնել:


Օրվա աստղագուշակ


Մորից փոխանցվող մատանին ունի շատ ուժեղ պաշտպանիչ հատկություն: Կպաշտպանի վշտից և անհաջողություններից, նախանձների բացասական ազդեցությունից, ձեզ սեր և հաջողություն կբերի:

— Եթե զարդը սերնդեսերունդ է փոխանցվում, ունի առանձնահատուկ նախնիների էներգետիկա: Այդ մատանին չի կարելի նվիրել նրան, ով արյունակացական կապ չունի նախկին տիրոջ հետ: Հակառակ դեպքում՝ դա կարող է անհաջողություններ բերել:

— Եթե զարդը հանգուցյալից է մնացել, պետք է այն անպայման օրհնել եկեղեցում: Որոշ հավատալիքներով՝ մահացած մարդու թանկարժեք իրերն առանձնահատուկ էներգիա են կրում, կարող են բացասաբար ազդել նոր տիրոջ վրա:

— Փողոցում գտած մատանին պետք չէ կրել: Այն ունի օտար մարդու էնրեգետիկա և կարող է բացասաբար ազդել ձեր կյանքի վրա:

— Որոշ հավատալիքների համաձայն՝ ամուսնական մատանին ոչ ոքի չի կարելի թույլ տալ փորձել. այդպիսով ենթարկվում եք ձեր ամուսնությունը քանդելու ռիսկի:

— Եթե միջոցառման ժամանակ մատանին գետնին է ընկնում, դա վատ նշան է համարվում՝ նշանակում է զույգի բաժանություն կամ նրանցից մեկի մահ:

— Նորապսակներին ծնողների փոխանցած մատանիները, եթե նրանք մինչև Արծաթե հարսանիք հասել են, զույգին կբերեն ընտանեկան երջանկությոն և բարեկեցություն:

— Բաժանության դեպքում պետք չէ շարունակել կրել ամուսնական մատանին. դա կարող է միայնության պատճառ դառնալ:

— Հարսներին խորհուրդ չի տրվում ամուսնական մատանին ձեռնոցի վրայից դնել, դա կարող է արցունք և անհաջողություն բերել:

— Ամուսնական մատանիների համար լավագույն տարբերակը համարվում են ոսկե, առանց քարերի և նախշերի մատանիները: Դրանք նորապսակներին երջանկություն և ներդաշնակություն կբերեն:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ