Պայթյունից փլուզվել է տան զգալի մասը, մաhացել է 12-ամյա երեխա․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Միացրեք մեզ Telegram-ում

Օգաստոսի 1-ին, ժամը 06,00-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ, 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակների տակից։ Բայցի այդ, մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։

Նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Քննչական կոմիտե

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog