Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 1-ին՝ ժամը 06:16-ին սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում պայթյունի հետևանքով սեփական տուն է փլուզվել:
Օրվա աստղագուշակ
Պատահարի հետևանքով տան 12-ամյա երեխան՝ Լուսինե Խաչատրյանը, մահացել է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն ասաց՝ երեխան փլատակների տակ էր մնացել:
Հարևանները պատմեցին, որ դեպքի պահին՝ լուսաբացին, տան տատիկը՝ Փառանձեմն ու հարսն են արթուն եղել: Հարսը փորձել է սուրճ պատրաստել, պայթյունն այդ պահին է եղել:
«Չէր երևա երեխեն, օգնելու հնար չկար, պատը փլվել էր վրեն: Փրկարարներն եկան, հարևաններն էլ, հանեցինք երեխուն, բայց մահացել էր: Մյուսները լուսամուտից դուրս էին եկել: Իրանց աշխատանքով ապրող մարդիկ էին»,- պատմեց հարևանը:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում