Մոսկվայի հարավ-արևմուտքում բազմաֆունկցիոնալ կենտրոնի այցելուն փորձել է ինքնահրկիզվել, շենքից տարհանել են մարդկանց:շ
Օրվա աստղագուշակ
Մոսկվայի Նովոյասենեւսկի պողոտայում տղամարդ է ինքնահրկիզվել։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները, կրակը հաջողվել է մարել, տուժածին բուժօգնություն է ցուցաբերվում:
«Ռեն ՏՎ» — ի տեղեկություններով՝ շենքից, որտեղ գտնվում է հաստատությունը, տարհանվել է 150 մարդ։ Հրկիզողը 50-ամյա Սերգեյ Ս. — ն է, նախնական տվյալներով՝ նա գլխի և պարանոցի շրջանում խիստ այրվածքներ է ստացել: Տուժածին շտապօգնության մեքենայով են տեղափոխել։
Mash-ը գրում է, որ տուժողը 61 տարեկան է, նախկինում դատվածություն ունի, հաշվառված է հոգեբուժարանում՝ անհատականության խանգարումով։ Հրատարակության տվյալներով՝ առավոտյան տղամարդն եկել էր կենտրոնում աշխատանք փնտրելու։
18+ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ