Արջը տարեց հնդկացու է hnշnտել

Միացրեք մեզ Telegram-ում

Կանադայում արջը կերել է Մանիտոբայի հնդկական բնակավայրից 60-ամյա տղամարդու։ Գրել է CBC-ն։


Օրվա աստղագուշակ


Երկուշաբթի՝ հուլիսի 29-ին, անհետացել է Շամաթավա գյուղական բնակավայրից մի տարեց բնակիչ։ Նրա ընտանիքը դիմել է ոստիկանություն հաջորդ առավոտյան։ Խուզարկությանը ներգրավվել են ոչ միայն իրավապահները, այլեւ համայնքի ներկայացուցիչներ։ Շուտով նրանք հայտնաբերել են մնացորդներ տեղի օդանավակայանի մերձակա արահետի վրա:

Իշխանությունները վստահ են, որ թոշակառուին սպանել է արջը։ Վերջնական հաստատման համար անհրաժեշտ է մնացորդների ամբողջական զննում, սակայն ոստիկանությունն ասաց, որ անհերքելի ապացույցներ ունի, որ դա արջ է եղել։

Շամատավայի իրավապահ մարմինների աշխատակից Ջուլի Կուրշեյնն ասել է, որ վերջին շրջանում արջերը գնալով ավելի են մոտենում բնակարաններին: Թոշակառուի վրա հարձակումից ընդամենը մեկ շաբաթ առաջ գազանը հարձակվել է տեղի մեկ այլ բնակչի վրա և վիրավորել նրան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog