Բժիշկն ասել է՝ ում է հակացուցված սմբուկը

Միացրեք մեզ Telegram-ում

Ամառային այնպիսի հայտնի բանջարեղենը, ինչպիսին սմբուկն է, համարվում է օրգանիզմի համար բացարձակ օգուտների աղբյուր։ Սակայն որոշ դեպքերում սմբուկը հակացուցված է։ Այս մասին Doctor Piter պարբերականին հարցազրույցում ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Եկատերինա Անտիպովան։


Օրվա աստղագուշակ


Սմբուկի օգտակար հատկանիշները

Շատերը չգիտեն, որ սմբուկն իրականում բանջարեղեն չէ, այլ հատապտուղ։ Դրա արտասովոր մուգ մանուշակագույն գույնը պայմանավորված է բաղադրության մեջ մտնող անտոցիաններով։ Այս պիգմենտները շատ օգտակար են, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, ունեն հակասեպտիկ և հակաբորբոքային հատկություններ։ Իսկ սմբուկի կեղևի մեջ պարունակվող նասունին պիգմենտը պաշտպանում է օրգանիզմը օքսիդատիվ սթրեսից և բջիջների վնասումից, այդ իսկ պատճառով սննդաբանները խորհուրդ չեն տալիս սմբուկի եփման ընթացքում հեռացնել կեղևը

Սմբուկի մեջ պարունակվող քլորոգենաթթուն օգնում է օրգանիզմին հակաուռուցքային, հակաօքսիդանտ, հակավիրուսային և հակամանրէային, ինչպես նաև հիպոգլիկեմիկ պրոցեսների ժամանակ։

Սմբուկը նաև հարուստ է B խմբի վիտամիններով, կարոտինով, ֆոսֆորով, երկաթով, կալցիումով, կալիումով, ֆոլաթթվով։

Սմբուկը հարուստ է նաև բջջանյութով, որն անհրաժեշտ է օրգանիզմին նորմալ մարսողության համար։ Ի դեպ, սմբուկն ունի ցածր կալորիականություն՝ 100 գրամի դիմաց ընդամենը 25 կկալ:

Ո՞ւմ խորհուրդ չի տրվում սմբուկ ուտել

Մասնագետը նշում է, որ սմբուկը հակացուցված է որոշ մարդկանց։ Այն պարունակում է շատ աղեր և օքսալատներ՝ օքսալաթթվի եթերներ: Երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց մոտ օքսալատները կարող են կուտակվել, ինչը հրահրում է միզաքարային հիվանդությունների զարգացումը։

Սմբուկից պետք է հրաժարվեն նաև գաստրիտ, ստամոքսի խոց և լեղաքարային հիվանդություններ ունեցող մարդիկ, քանի որ այս մթերքը կարող է մեծացնել աղաթթվի արտազատումը, որը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը: Վերջապես, սմբուկն այն մթերքներից է, որի նկատմամբ ալերգիան հազվադեպ չէ: Ինչպես ցանկացած այլ մթերք, այն պետք է օգտագործել խելամիտ քանակությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog