Արտառոց դեպք Երևանում․ համբուրվող զույգին մոտեցածները ներկայացել են որպես ոստիկան ու պահանջել 50 հազար դրամ

Միացրեք մեզ Telegram-ում

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 17-ամյա Գագիկ Ե․-ն և հայտնել, որ Ձորափի փողոց 40 հասցեում գործող «Ամառե» ռեստորանի հետնամասում գտնվող այգում իրեն են մոտեցել ոստիկանության երկու ծառայողներ, ներկայացել Արսեն և Կարեն անուններով և ասել, որ հասարակական վայրում համբուրվելու համար պետք է իրենց տեղափոխեն բաժին կամ կարող են վճարել 50 հազար դրամ և չեն տեղափոխվի ու չեն հաշվառվի, նշել է, որ ոստիկանները վերցրել են գումարը:


Օրվա աստղագուշակ


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված հեռախոսազանգի ընթացքում Գագիկ Ե․-ն հրաժարվել է ներկայանալ ոստիկանության Կենտրոնական բաժին և հաղորդում ներկայացնել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog