Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։
Օրվա աստղագուշակ
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվել են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, կավարտվեն 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Նշված հրամանով սահմանվում են նաև աշնանային արձակուրդների օրերը, որոնք ներկայացնում ենք ստորև․
- Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ,
- Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ,
- 3-12-րդ դասարանների սովորողներին նույնպես տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ։
Հիշեցնենք՝ հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:
Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:
Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝