Կառավարության սեպտեմբերի 5-ի որոշումն այսօր՝ սեպտեմբերի 15-ին ուժի մեջ է մտնում։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշման համաձայն՝ Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոցը և Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոցը միաձուլման ձևով վերակազմակերպվելու են՝ ստեղծվելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Օրվա աստղագուշակ
Վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան։ Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են 2 դպրոցների միջոցների հաշվին:
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ թույլատրվում է «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
4) սովորողների սննդի կազմակերպում.
5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝