16-ամյա աղջիկը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 դեղահաբ և մահացել է

Միացրեք մեզ Telegram-ում

Սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված բժշկական կենտրոնում երեխա է մահացել:


Օրվա աստղագուշակ


Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ղ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր նշված բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմանբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog