Ինչպես գտնել կորցրած կամ գողացված սմարթֆոնը․ աշխատող մեթոդներ՝ Android-ի ու iPhone-ի համար

Միացրեք մեզ Telegram-ում

Բջջային հեռախոսը կորցնելուց ոչ ոք ապահովագրված չէ, բայց դա չի նշանակում, թե անդառնալի կորսված է այն գտնելու հնարավորությունը։Gazeta.ru-ն նյութ է հրապարակել, թե տեղորոշման գործառույթի օգնությամբ ինչպես կարելի է իմանալ կորցրած կամ գողացված հեռախոսի գտնվելու վայրը։


Օրվա աստղագուշակ


Տեղորոշումը սմարթֆոնում միացվում է սովորաբար այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում տաքսի պատվիրել։ Այն աշխատում է նավիգացիայի արբանյակային համակարգի՝ GPS-ի օգնությամբ։ Արբանյակները 24-ժամյա ռեժիմով կոորդինատներ են փոխանցում ռադիոազդանշանների միջոցով։ Հենց ռադիոազդանշաններն էլ օգնում են տեղորոշումն իրականացնել։

GPS-ից բացի, բջջային կապն ու Wi-Fi-ը նույնպես կարևոր դեր են կատարում ձեր հեռախոսի գտնվելու վայրի որոշման հարցում։ Բջջային կապն օգնում է մոտավոր գտնել սմարթֆոնի գտնվելու վայրը՝ կապի կայանների օգնությամբ, իսկ Wi-Fi-ն ավելի կոնկրետ տեղը կարող է ցույց տալ՝ հատկապես, եթե սմարթֆոնը փակ տարածքում է գտնվում, որտեղ GPS ազդանշանը թույլ է կամ անհասանելի, օրինակ՝ մետրոյում։

Android հեռախոսներում օգտատերը կարող է կարգավորումներից միացնել կոորդինատների ավելի կոնկրետ որոշման գործառույթը։ iPhone-ում այդ գործառույթն ինքնաշխատ է և որևէ կարգավորում անելու կարիք չի լինում։

Բջջայինի տեղադիրքն առանց ինտերնետ կապի կարող է աշխատել, բայց մեկ այլ սարքավորման կոորդինատներ փոխանցելու համար ինտերնետի կարիք, ամեն դեպքում, լինում է։

Արբանյակային քարտեզի վրա Google-ի «Գտնել սարքավորումը» ծառայության միջոցով Android հեռախոսը գտնելու համար անհրաժեշտ ՝ մուտք գործել Google-ի հաշիվ, այսինքն՝ լրացնել լոգինն ու գաղտնաբառը։ Եթե հեռախոսը միացված է օգտահաշվին, ապա քարտեզի վրա կերևա նրա գտնվելու տեղը։

Եթե հեռախոսը միացված չի եղել ինտերնետին, ապա քարտեզի վրա կտեսնեք, թե վերջին անգամ որտեղ է եղել՝ համացանցին միացած լինելու վիճակում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog