Բախտը բավականին վերացական հասկացություն է, բայց նույնիսկ դրան կարելի է մոտենալ մաթեմատիկորեն։ Փորձագետները նշել են անուններ, որոնց ներկայացուցիչները, ըստ վիճակագրության, համարվում են ամենահաջողակները։
Օրվա աստղագուշակ
Այս հարցն ուսումնասիրած մասնագետները վստահ են, որ անուններն օժտված են հզոր էներգիայով։ Դրանում կարևոր դեր է խաղում անունների հնչյունությունն ու պարզությունը, որոնք գրավում են շրջապատող մարդկանց։
Օվսաննա. Անունն օժտված է ուժեղ էներգիայով։ Անվան ներկայացուցիչներն ունեն հսկայական կենսունակություն, որի շնորհիվ հեշտությամբ հաղթահարում են ցանկացած դժվարություն։ Նրանք նպատակասլաց և անկախ են:
Թամարա.Անունը տերերին տալիս է անկախություն, համառություն և ազատություն: Նրանք բավական էներգիա և ակտիվություն ունեն իրենց ուզածին հասնելու համար։
Ելենա. Անունը նշանակում է «լույս», «փայլող»։ Անունն կրողը օժտված է լուսային էներգիայով։ Ելենային բնորոշ է իմաստությունը, համբերությունը, շնորհը և կանացիությունը: Նրանց թվում են նպատակասլաց և կամային հատկանիշներով կանայք։
Նարե․ Անվան տերերը տաղանդավոր, հաջողակ և համարձակ կանայք են։ Նրանք հատկապես հաջողակ են զուգընկեր ընտրելու հարցում։
Աննա. Անվան ներկայացուցիչները ստեղծագործ, ակտիվ և հաջողակ մարդիկ են։ Իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ նրանք մեծ հաջողությունների են հասնում։ Աննա անունը նշանակում է «գեղեցիկ»: