Oragir.News-ի ընթերցողներից մեկը մեզ է փոխանցել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ջիփը դուրս գալիս հանդիպակաց գոտի և հանգիստ շարունակում իր ճանապարհը մայրաքաղաքի կենտրոնում։ Դեպքը տեղի է ունեցել Մանկավարժական համալսարանի հարևանությամբ՝ Տիգրան Մեծի պողոտայում։
Տեսանյութում ակնհայտ երևում է, որ ավտոմեքենայի վարորդը վարում է կարմիր լույսի տակ, և նրան առանձնապես չեն անհանգստացնում տարածքում ծառայություն իրականացնող բազմաթիվ պարեկները, որոնք ևս, կարծես, չեն նկատում օրինազանց վարորդին։
Սա ընտրովի արդարադատության հերթական դրսևորումն է, երբ օրինազանցները շարունակում են խախտել օրենքը և մնալ անպատժելի։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝