Բժիշկն ասել է, թե օրական քանի մանդարին կարելի է ուտել

Խորհուրդ չի տրվում շատ քանակությամբ մանդարին ուտել. միայն այդ դեպքում այս ցիտրուսները կարող են առողջությանն օգուտ բերել, գրել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուխրա Պավլովան իր Telegram ալիքում։


Օրվա աստղագուշակ


«Ընդունելի է օրական մինչև հինգ փոքր մանդարին ուտել», – ասել է Պավլովան:

Բժիշկը պարզաբանել է, որ ավելի լավ է այն ընդունել օրական մի քանի չափաբաժնով։

Ըստ էնդոկրինոլոգի՝ չափավոր քանակությամբ ոչ միայն կտորներն են օգտակար, այլ նաև կեղևը, որը կարելի է ավելացնել ջրի մեջ։ Նա հավելել է, որ մանդարիններում պարունակվող A և C վիտամինները կօգնեն ամրացնել ատամները, ոսկորները և իմունիտետը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ