Ինչո՞ւ են ձգվում ոտքի մկանները

Միացրեք մեզ Telegram-ում

Ոտքերի ջղաձգումներն ու մկանների սպազմը բավական ցավոտ են և կարող են լրջորեն ազդել կյանքի որակի վրա, հատկապես, եթե նկատվում են գիշերային ժամերին։ Մկանային ջղաձգումների դեպքում մարդիկ ուժեղ սպազմ են զգում և ցավ մկանների կրճատման պահին։ Դրանք երբեմն կապված են շարժումների հետ, իսկ երբեմն հայտնվում են առանց ակնհայտ պատճառի։

Ոտքերի ջղաձգումները կարող են պայմանավորված լինել մի խումբ պատճառներով, այդ թվում.• դեհիդրադացիա
• հղիություն
• հիպոթիրեոզ
• ոտքերի մկանների հյուծում
• երկար ժամանակով նույն դիրքում մնալը՝ կանգնած կամ նստած
• սնուցման անբավարարություն
• դիաբետ
• ալկոհոլի և ծխախոտի չարաշահում
• դեղամիջոցներ։

Ջղաձգումները կանխարգելելու համար հարկավոր է պարբերաբար թուլացնել մկանները քնելուց առաջ կամ անշարժ հեծանվի վրա դրանք աշխատեցնել 10 րոպե։ Երբ մկանը թուլանա, կզգաք արդյունքը։ Սպորտային ըմպելիքների օգտագործումը ևս կարող է օգնել կանխարգելել խնդիրը։

Մեծ քանակով սուրճի, ալկոհոլի կամ գազավորված ըմպելիքի օգտագործումը կարող է ջրազրկել օրգանիզմը, մեծացնել ջղաձգումների հավանականությունը։ Եթե ջղաձգման հետևանքով արթնացել եք գիշերային ժամին, փորձեք ցավող հատվածը մերսել 10-15 րոպե։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog